ՆՆարեկ Սահակյան

Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցությունները վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակելի հատվածներում հրետակոծությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը մտահոգություններ են առաջացնում: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել քաղաքացիական բնակչության պաշտպանության և հրադադարի մասին համաձայնությանը»,- նշվում է տարածված հայտարարությունում:

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա և ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հաստատված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորում:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և ամբողջությամբ աջակցում ենք համանախագահների երեկվա հայտարարությանը»,- ասվում է համատեղ հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում