ՌՌոզա Խաչատրյան

Քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորություն դեռ չենք տեսնում. ԱՀ նախագահ

Քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորություն դեռ չենք տեսնում. ԱՀ նախագահ

Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնելը կամ տալը ժամանակավոր բնույթ է կրում։ Երեկ մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր, որոնք մենք կորցրել էինք երեկվա ցերեկային մարտերի ժամանակ։ Հակառակորդն այսօր երևի միայն հարավային թևում օգտագործել է ոչ պակաս, քան 100 միավոր տեխնիկա։ Ինչ-որ մի տեղ առաջ է մխրճվել, ինչ-որ մի տեղ՝ հետ։ Կորցրել է տասնյակ զրահատեխնիկա։ Մի պահ մենք արդեն չէինք կարողանում հաշվել, թե ինչքան տեխնիկա ենք խփում։

Բայց նշում եմ՝ դիրքերով, լոկալ հաջողություններով մենք մեծ հաջողություն դեռ չենք ապահովելու։ Սա է մեր մարտավարությունը լինելու՝ զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչպես՝ 1992-1994 թվականներին։ Այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,- հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում