ԱԱրման Գալոյան

ԵԽԽՎ դիտորդները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են անհապաղ լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ԵԽԽՎ դիտորդները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են անհապաղ լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով մոնիթորինգի համազեկուցողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: 

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և դրանց սրմամբ, ինչը վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը: Մենք խորապես ցավում ենք քաղաքացիական անձանց և զինվորականների կորուստների համար»,- ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով մոնիթորինգի համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա, EPP / CD), Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա, SOC) և Ադրբեջանի համար համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա, SOC) և սըր Ռոջեր Գեյլը (Միացյալ Թագավորություն, EC / DA) համատեղ հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններին: Բացի դրանից՝ կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններին՝ զերծ մնալ գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են նպաստել լարվածությանն ու անկայունությանը այս անկայուն տարածաշրջանում: Մենք կրկնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի»,- հավելել են նրանք:

«Ինչպես արեցինք մեր համատեղ հայտարարության մեջ 2020 թվականի հուլիսին, երբ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, մենք ընդգծում ենք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած հստակ պարտավորությունը, ըստ որի՝ իրենց միջև առկա հակամարտությունները նրանք պետք է լուծեն միայն խաղաղ ճանապարհով»՝ ասել են զեկուցողները:

«Վեհաժողովը պատրաստ է խորհրդարանական մակարդակով ստեղծել միջավայր, որը կնպաստի Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցություններին»,- եզրափակել են նրանք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում