ՄՄարիամ Մխիթարյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն ու անհանգստություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, օգտագործվում են ծանր զինտեխնիկա, ներառյալ հրետանին, տանկերն ու ինքնաթիռները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը:

Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի համաձայնագրի իրագործմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հակամարտության կարգավորումն իրականացնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումից խուսափելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում