ՄՄարիամ Մխիթարյան

Բրիտանական կառավարությունը դեմ է պատմական հուշարձաններ քանդելուն

Բրիտանական կառավարությունը դեմ է պատմական հուշարձաններ քանդելուն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ ֆինանսավորումից կզրկի այն թանգարաններին և պատկերասրահներին, որոնք կատարում են Black Lives Matter շարժման ակտիվիստների պահանջները և իրենց ցուցասրահներից հանում են այն օբյեկտները, որոնք ինչ-որ կերպ կապված են ստրկության և գաղութատիրության հետ՝ գրում է The Daily Telegraph-ը:

Մշակույթի նախարար Օլիվեր Դոուդենը նշել է, որ կառավարությունը «չի աջակցում» նման որոշումներին: Նա համոզված է, որ հուշարձաններն ու ցուցանմուշները «կարևոր դեր են խաղում մեզ մեր անցյալը իր բոլոր թերություններով սովորեցնելու հարցում»:

Պատմական հուշարձանները քանդելու դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հորդորելով չխմբագրել և գրաքննության չենթարկել երկրի անցյալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում