ՄՄարիամ Մխիթարյան

Պեսկով. Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել

Պեսկով. Կրեմլը կոչ է անում բոլոր կողմերին՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված՝ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս հայտարարությունը երկուշաբթի արել է Ռուսաստանի Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հարցազրույցում:

«Այս պահին մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, առաջին հերթին՝ հակամարտության կողմերին, ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հրաժարվել ռազմական մեթոդներից, նաև ցանկացած քայլից, որը կարող է էլ ավելի սրել իրավիճակը, որն արդեն գտնվում է էապես ռազմական բախման փուլում»,- ասել է Պեսկովը:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անհրաժեշտության դեպքում հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Անհրաժեշտության դեպքում, դրանք (Ադրբեջանի ղեկավարության հետ), իհարկե, կկայանան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով Պուտինի և ադրբեջանական կողմի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցին, քանի որ կիրակի Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Միևնույն ժամանակ, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «ռազմական գործողությունները վերսկսելուց հետո առաջին իսկ ժամերից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական ​​կապի մեջ է եղել իր գործընկերների հետ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում