ԱԱրման Գալոյան

Թե՛ արտաքին, թե՛ ներքին դերակատարներին կոչ ենք անում դրսևորել առավելագույն զսպվածություն. ՌԴ փոխարտգործնախարար

Թե՛ արտաքին, թե՛ ներքին դերակատարներին կոչ ենք անում դրսևորել առավելագույն զսպվածություն. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

«Բոլոր դերակատարներին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, կոչ ենք անում դրսևորել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ պետք է ծայրաստիճան զգուշավոր և նրբանկատ լինել և այդպես հասնել կրակի անհապաղ դադարեցմանն ու բանակցությունների վերսկսմանը»,- ասել է Ռուդենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, 1991 թվականից ակտիվ մասնակցում է այս գործընթացին: «Մենք մտադիր ենք շարունակել կապերը բոլոր գործընկերների հետ»,- ընդգծել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում