ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում է առաջադրել Էմի Քոնի Բարեթին

Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում է առաջադրել Էմի Քոնի Բարեթին

Էմի Քոնի Բարեթին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անակնկալ չէր: Վետերան փաստաբանը, վերաքննիչ դատավորն ու յոթ երեխաների մայրը այդ պաշտոնի համար համառ պայքարողներից է՝ հայտնում է BBC-ն:

Բարեթը բարեպաշտ կաթոլիկ է, և նրա թեկնածությունը պաշտպանել են կրոնական պահպանողականները, որոնք հույս ունեն նրա նշանակումով չեղարկել 1973 թ. Գերագույն դատարանի որոշումը, որը թույլատրում է աբորտն ամբողջ երկրում:

48-ամյա Բարեթը կդառնա Թրամփի նշանակած երրորդ դատավորը՝ 2017-ին Նիլ Գորսաչից և 2018-ին Բրեթ Քավանոյից հետո:

Ըստ լուրերի, Թրամփը Բարեթին պահում էր Գերագույն դատարանում թափուր տեղի համար: Այդ առիթը ստեղծվեց դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահից հետո: Ըստ դիտորդների՝ նոր նշանակումը Թրամփին հնարավորություն կտա դատական ​​իշխանությունն էլ ավելի թեքել դեպի աջ նախագահական ընտրությանն ընդառաջ, որում չի բացառվում նրա պարտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում