ՀՀովհաննես Վարդանյան

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը փոխանցում է, որ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

«Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտերը Արցախում։ Կուսակցությունը խստորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ուժերի կողմից գործադրված ռազմական ագրեսիան:
 
ԽՍՀՄ փլուզումից հետո, պատմականորեն հայերով բնակեցված Կովկասի այս շրջանը ժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը 1991 թ. սեպտեմբերի 2-ին: Այս անկախությունը մշտապես վիճարկվում է Ադրբեջանի կողմից և այդ ժամանակից ի վեր, 150,000 բնակչություն ունեցող այս փոքրկ հանրապետությունը դիմակայում է 10 միլիոն բնակչություն ունեցող իր ադրբեջանցի հարևանի 130 հազարանոց բանակի կրկնվող հարձակումներին:
 
Սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ադրբեջանական բանակը գրոհ ձեռնարկեց Արցախի Հանրապետության սահմանամերձ քաղաքների վրա և ռմբակոծող անօդաչու սարքեր ուղարկեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բազմաթիվ զոհեր պատճառելով խաղաղ բնակչության շրջանում:
 
Այս հարձակումը տեղի է ունենում արդեն իսկ լարված իրավիճակում, երբ 2016-ին Արցախի սահմանամերձ գոտում ադրբեջանցիների կողմից ձենարկվեցին բռնի հարձակումներ և 2020-ի հուլիսի վերջին Հայաստանի Տավուշի շրջանում տեղի ունեցան կատաղի մարտեր։ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը ցավում է, որ Թուրքիան, իր անվերապահ քաղաքական և ռազմական աջակցությունը հայտնելով Ադրբեջանին՝ ներգրավվել է այս հակամարտության մեջ։
 
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում Ֆրանսիային և Եվրամիությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել բախումները դադարեցնելու և պահպանելու 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պահանջում է Մինսկի խմբի անհապաղ հանդիպում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ արձագանք՝ խաղաղ լուծում գտնելու և վերահաստատելու Արցախի անկախությունն ու նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից»,- գրված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում