ՆՆարե Ոսկանյան

Արծրուն Հովհաննիսյանը՝ հաքերային հարձակումների մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ հաքերային հարձակումների մասին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանցի հաքերների կողմից հայկական կայքերը շարքից հանելու դեպքերին: Նա տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է։

«Մինչև ունեցանք ցուցակ, և համացանցում սկսեց պտտվել, թե որ կայքերն են տուժել,  կայքերի կեսից շատը մեր համապատասխան ծառայությունները՝ պետական  ծառայությունները, մեր գործընկերները, շատ արագ  արդեն վերականգնել էին, և այդ պրոցեսն ընթացքի մեջ է»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի, շատ դեպքերում ուղղակի գերբեռնված աշխատանքի գործընթացները ևս դիտարկվում են որպես հաքերային հարձակումներ։

«Հաքերային հարձակումներ եղել են այսօր։ Պատերազմն ընթանում է չորս հարթությունների մեջ։ Սա պետք է հասկանանք մեկընդմիշտ։ Այդ հարթության մեջ ևս ընթանում են մարտական գործողություններ՝ իրական թե կեղծ՝ ինչպես ուզում եք դիտարկեք, և այդ հարթության մեջ մենք ևս պետք է և պաշտպանվենք և հարձակվենք և ինտենսիվ աշխատենք, 24 ժամ չքնենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում