Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Ադրբեջանը չի կարող ասել, որ իրենք ռազմական օբյեկտներն են թիրախավորել. Արտակ Բեգլարյան

ՆՆարե Ոսկանյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ այսօր՝ վաղ առավոտից, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել առաջնագծի երկայնքով, նաև խորքում գտնվող բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ծանր հրետանի և օդուժ է կիրառել:

Նա նշեց, որ հատկապես հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառվել, և դրա հետևանքով բազմաթիվ վնասներ են եղել, կան զոհեր քաղաքացիական անձանց շրջանում:

«Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով, 30-ից ավելի վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում, բայց կարծում եմ՝ թիվն անընդհատ մեծանալու է: Մեր նախնական տվյալներով՝ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների ժամանակ, և այդ բնակավայրերի մեջ, ներառյալ բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Շուշին,  Մարտունին, Ասկերանը, Մարտակերտը, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը, բոլոր շրջկենտրոններն անխտիր, հարվածի տակ են եղել: Դրա հետևանքով դեռևս մեր փաստահավաք առաքելությունը համապատասխան փաստերը ճշգրտում է: Հավանաբար, օրերի ընթացքում պատկերն ավելի հստակ կլինի»,- ասաց Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ համապատասխան արտահերթ զեկույցով հանդես կգան և կներկայացնեն բոլոր ապացույցները՝ հստակ անուններով, վայրերով, հետևանքներով և այլն:

«Նշեմ, որ առնվազն այս պահի դրությամբ մի քանի հարյուր անշարժ գույքի և ենթակառուցվածքների վնասվածքներ կան ամբողջ հանրապետությունում, ներառյալ ճանապարհներ, էլեկտրագծեր, գազի խողովակներ, ջրատար խողովակներ, նաև բնակարաններ, որոնց հետևանքով մեր քաղաքացիական զոհերն ու վիրավորներն են արձանագրվել»,- ասաց Բեգլարյանը՝ շեշտելով, որ դրանք ակնհայտորեն ցույց են տալիս, որ նպատակային և հասցեական կերպով Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը: Այս բնակավայրերը, որոնց մասին նշեցի, բավական հեռավորության վրա են գտնվում ռազմական օբյեկտներից, և Ադրբեջանը չի կարող ասել, որ իրենք ռազմական օբյեկտներն են թիրախավորել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում