Եվրոպական Միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ:
«2020 թ. սեպտեմբերի 27-ին շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկվեցին մարտական գործողություններ, որոնք, ցավոք, հանգեցրին ռազմական և քաղաքացիական բնակչության զոհերի: Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում:










