Պատգամավորները համաձայնեցին վարչապետի հետ, որ Արցախը չի կարող ինքնավար մարզի կարգավիճակ ունենալ

ՎՎարդուհի Բալյան

ՀՀ-ի առջև հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակի ճշգրտման: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ Ադրբեջանը նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել ԼՂ որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից:

«Արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք խուսափելու այս պատերազմից, պիտի համաձայնեի՞նք, որ Արցախն ինքնավար մարզ է: Եթե մենք սրան համաձայն ենք, անմիջապես կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,- ասաց վարչապետը և այդ հարցն ուղղեց խորհրդարանին, ստացավ բացասական պատասխան:

«Ես չէի էլ կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը: Եթե նույնիսկ մենք համաձայնվեինք այդպիսի կարգավիճակին՝ համարելով, որ անվտանգություն ենք ապահովել մեր ժողովրդի համար, մենք արդյոք դրանով ապահոված կլինեի՞նք մեր խաղաղությունն ու կայունությունը: Այս հարցի պատասխանը տարածաշրջանում ընթացող զարգացումների մեջ է»,- ընդգծեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում