ԱԱննա Ավետիսյան

ԱԳ նախարարը գործընկերներին է ներկայացրել Արցախի հետ շփման գծում իրադրության վերջին զարգացումները

ԱԳ նախարարը գործընկերներին է ներկայացրել Արցախի հետ շփման գծում իրադրության վերջին զարգացումները

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:  

 

«Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները»,- գրել է Նաղդալյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում