ԿԿարմեն Ղուկասյան

Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին բանակցություններ սկսելու կոչ է արել

Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին բանակցություններ սկսելու կոչ է արել

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ:

«Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգությունն է հայտնում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ:

Կոչ ենք անում մեր բարեկամ երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը, ձեռնարկել բոլոր միջոցները՝ իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ղազախստանը պատրաստ է միջազգային կազմակերպությունների հարթակներում աջակցել հակամարտության լուծման ուղղությամբ խաղաղ ուղիների որոնմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում