ԿԿարմեն Ղուկասյան

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել, որում իրենց անհանգստությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգությամբ են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների համար: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ գտնելու հակամարտության կայուն կարգավորումը:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կայունացնելու իրավիճակը և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում