ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը

Վրաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների:

Հուսով ենք, որ  հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու սրացումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը:

Իսկ մեր կողմից հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստելու դեէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում