ԿԿարմեն Ղուկասյան

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,

 

Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:

 
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
 
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
 
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

 

Կեցցե՛ մեր Հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր ու հաղթական բանակը:
 
Մենք հաղթելու ենք»,- գրել է Սանոսյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում