Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խե՛լքի եկեք. ԱՀ նախագահ

ՆՆարե Ոսկանյան

«Մենք չենք ուզել պատերազմ, մեզ պարտադրել են պատերազմ՝ չհայտարարված պատերազմ, բայց հայտարարված պատերազմ, քանի որ արդեն ամիսներ շարունակ հայտարարում են: Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների,  այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խե՛լքի եկեք, այն հումանիտար աղետը, որ սպասվում է այս տարածաշրջանում, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիևը և իր սերունդները»: Այդ մասին ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասել է Արցախի նախագահը:

Նա  տեղեկացրել է, որ առավոտից արդեն մի քանի ժամ է՝ հակառակորդը օգտագործում է ձեռքի տակ եղած գրեթե ամեն ինչ, օգտագործում են անօդաչու սարքեր:

«Ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ, ինքնաթիռներ ևս առաջնագծում եղել են: Նաև քաղաքացիական շրջանում զոհեր ունենք, ինչպես նշեցի, տասնյակ վիրավորներ: Ռազմական դրության պայմաններում ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համատարած զորահավաք և ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել  Արցախի և Հայաստանի իշխանությունների շուրջ:

Կոչ եմ անում Սփյուռքին քաղաքական ասպարեզում, բոլոր բնագավառներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան  Ադրբեջանի իշխանության դեմ: Պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլ ամբողջ աշխարհով մեկ, բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցու դեմ չէ: Ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ ՀՀ-ից դուրս ապրող, որ ադրբեջանցի քաղաքացիները մեղք չունեն՝ իրենց համար ազգադավ, ազգակործան, թալանչի, մարդասպան իշխանության համար:

Մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում: Մենք աղոթում ենք խաղաղության համար, բայց պատրաստ ենք ամբողջ գնով, ամբողջ ազգով, մեր կյանքով պաշտպանել մեր հայրենիքը»,- մասնավորապես ասել է ԱՀ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում