ԱԱրման Գալոյան

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գոտում

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գոտում

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է այսօր առավոտյան արցախա-ադրբեջանական սահմանի մարտերին:

«Կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Շփման գծում երկու կողմից ինտենսիվ կրակոցներ են։ Կորուստների մասին տեղեկություններ են ստացվում։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում