ԱԱրման Գալոյան

Խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները. ԱԱԾ կոչը

Խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները. ԱԱԾ կոչը

ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:

Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ:

Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» ( https://www.facebook.com/www.sns.am/ ) պաշտոնական էջին»,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում