ՀՀայկարամ Նահապետյան

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին․ Փաշինյան

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին․ Փաշինյան

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն, գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։
 

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։

 

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։

 

Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։

 

Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում