ՆՆարե Ոսկանյան

Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան

Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչն էր խնդիրը, որ որոշումներ չէին կայացվում, և ովքե՞ր չէին մասնակցում կամ քվեարկում:

«ՍԴ նիստերին պարոն Թովմասյանը մասնակցություն ունեցել է, ես ևս մասնակցություն ունեցել եմ, բայց ես քվեարկություններին չեմ մասնակցել, և հիմնականում դա պայմանավորված է եղել սահմանադրաիրավական փոփոխությունների բովանդակության հետ կապված հարցերով, խնդիրներով, առաջարկությամբ՝ այդ խնդիրները քննարկման առարկա դարձնել մեկ անգամ: Այնտեղ կային հարցեր, որոնք ոչ միայն սահմանադրական  դատարանի գործունեության հետ են կապվում, այլ նաև Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների իրավունքների հետ կապված»,- ասաց Պետրոսյանը:

ՍԴ դատավորը նշեց, որ նրանց ներկայացրած դիմումների ժամկետները սպառված են, իսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքը  թույլ չի տալիս ՍԴ-ին այդ ժամկետները իր հայեցողությամբ երկարացնել կամ այլ ժամկետներ սահմանել:

«Ամենակարևոր հարցս ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող  պատասխանատուի՝ Աշոտ Խաչատրյանի գործողությունները, իրավաչափությունը ես չեմ ընդունել, քանի որ նա պարտավոր էր հունիսի 26-ից ստանձնել իր պարտականությունների կատարումը, ինչը չի իրականացրել գրեթե մեկ ամիս շարունակ, որի պատճառով էլ խնդիրների մեծ մասը՝ մասնավորապես պայմանավորված Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների իրավունքների արգելափակման մասով, առկա է եղել»,- ասաց Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում