Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արևելյան Միջ-երկրականում անելիքները, գրում է Ahadolu-ն: Չորս տարի անց, Գերմանիայի միջնորդությամբ, Անկարան և Աթենքը համաձայնել են բանակցել:
Միջերկրականի հունական ջրերում Թուրքիան հետազոտական աշխատանք է սկսել և չի պատրաստվում նավերը հեռացնել այդ տարածքից: Միջազգային հանրությունը մեղադրում է Անկարային՝ օտար ջրերում նավթ որոնելու համար:
Ըստ վերլուծաբանների, վերջին օրերին Թուրքիան փորձում է մեղմել հռետորաբանությունը՝ Եվրոպային և աշխարհին ցույց տալու համար, որ Հունաստանի հետ երկխոսության տապալման մեղավորը ինքը չէ:










