ԱԱրման Գալոյան

Շաթիրյանը չհերքեց՝ ՍԴ նախագահի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է

Շաթիրյանը չհերքեց՝ ՍԴ նախագահի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է

«Դատավորի կողմից առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց, հիմա, ըստ էության, թեկնածուն մեկն է՝ ինքնառաջադրվածը: Ինքնառաջադրված թեկնածուն ծրագրային ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը: Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղել է իրենց հարցը թեկնածուին, այլ հարցադրումներ ևս կան, ըստ այդմ՝ ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց»,- ՍԴ աշխատակարգային նիստից հետո տեղեկացրել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Աշխատակարգային նիստը կշարունակվի վաղն առավոտյան:

Նրա խոսքից հայտնի դարձավ, որ դատավորի կողմից առաջադրված թեկնածուն եղել է Աշոտ Խաչատրյանը, որին առաջադրել է Հրայր Թովմասյանը: Իսկ ինքնառաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Շաթիրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ մասին լուրերը:

«Ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ ևս կան»,- ասաց նա։

ՍԴ դատավորները, բացի ՍԴ նախագահից, ընտրելու են նաև ՍԴ փոխնախագահ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում