«Իմ քայլի» պատգամավորները բանկային հաշվարկային տոկոսադրույքին առնչվող նախագիծ են ներկայացրել

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր խորհրդարանական լսումներին նշեց, որ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի հետ արդեն ներկայացրել են բանկային հաշվարկային տոկոսադրույքին առնչվող նախագիծ:

«Սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը 45 տոկոսն է սպառողական վարկերի սեգմենտում, և գայթակղություն կար, որ մենք միանգամից սահմանափակենք, բայց երբ քննարկեցինք՝ նկատեցինք, որ շատ երկրներում դա ձախողման է բերում: Նշում ենք 24 տոկոս, բայց, ենթադրենք, հաշվում ես, տեսնում՝ 45 տոկոսն է քո վրա, որ միջին վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող տոկոսադրույքն է: Մենք այդ օրենսդրական փոփոխությունով առաջինն ասել ենք, որ ձեռքով գրի փաստացի իրական տոկոսադրույքը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ քաղաքացին որոշում կայացնելու փուլում արդեն իսկ իմանա՝ հավելյալ ի՛նչ պատասխանատվություն է առաջանում:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում