ՆՆարե Ոսկանյան

Խնդիրները բոցաշունչ ելույթներով չեն կարող լուծվել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Խնդիրները բոցաշունչ ելույթներով չեն կարող լուծվել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ ֆինանսական համակարգից օգտվելը բոցաշունչ ելույթների արդյունք չի կարող լինել:

«Խնդիրները բոցաշունչ ելույթների արդյունք չեն կարող լինել և այդ խնդիրները բոցաշունչ ելույթներով չեն կարող լուծվել, նույնիսկ եթե դրանք համեմված են քաղաքական էլեմենտներով: Մեծամասնության ելույթները լսելուց հասկանում եմ, որ անելիք ունեն և՛ Կենտրոնական բանկը՝ ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու մասով, և մենք՝ Ազգային ժողովի պատգամավորներս, և, ինչու չէ, նաև բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրապես անհանգստացած են քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և նման ծայրահեղ վիճակներից իրենց դուրս բերելու համար»,- ասաց Վարդանյանը: 

Ըստ նրա՝ հարցադրումներ են արվում, թե վարկերն իրենց ինչի համար են պետք, և հնչում են, նրա խոսքով, միայն միակողմանի կարծիքներ, որ կարծես վարկերը միայն անհրաժեշտ են կենսական ինչ-որ ծայրահեղ խնդիրներ լուծելու համար: «Ո՛չ, պատահում են դեպքեր, երբ մարդիկ իրենց կյանքի որակը բարձրացնելու համար են վերցնում վարկեր, իրենց տնտեսական գործունեությունն ընդլայնելու համար են վերցնում, և այստեղ շատ կարևոր է, որ քաղաքացիները և մենք բոլորս իմանանք մեր եկամուտները և ծախսերը ճիշտ հաշվարկել, որպեսզի նման ծայրահեղ իրավիճակներում այլևս չհայտնվենք»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանն անդրադառնալով համավարակի ժամանակ վարկային արձակուրդին՝ նշեց, որ 2019-ի դեկտեմբերի վերջին 111 մրդ երկարաձգված վարկերի պորտֆելը կրկնապատկվել է հուլիսին: Շեշտեց՝ ի՞նչ է դա, եթե ոչ վարկային արձակուրդի արդյունք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում