ԱԱրման Գալոյան

Նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթեր՝ Արթուր Գևորգյանին ՀՀ փոխանցելու հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար

Նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթեր՝ Արթուր Գևորգյանին ՀՀ փոխանցելու հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակում։ Այդ մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:

Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- նշել է Գ.Աբրահամյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում