ՄՄարի Կոստանյան

ՀՀ անկախության տոնի առիթով Իրանի կողմից շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի. այս տարին ևս բացառություն չէ

ՀՀ անկախության տոնի առիթով Իրանի կողմից շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի. այս տարին ևս բացառություն չէ

Մամուլում և փորձագիտական շրջանակներում շահարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձի «ուշացման» հանգամանքը։ Այս թեմայի շուրջ տեղի են ունենում վերլուծություններ՝ փորձ անելով դրան տալ որոշակի քաղաքական երանգ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի անկախության տոնի առիթով Իրանի կողմից բոլոր մակարդակներով շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի, սակայն պարտադիր չէ, որ դրանք ստացվեն հենց սեպտեմբերի 21-ին։

«Այս տարի Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձը հղեց սեպտեմբերի 24-ին։ 2018 և 2019 թվականներին այդ ուղերձը հղվել էր նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին։ Տարիներ առաջ իրանական կողմի շնորհավորական ուղերձը ստացվել է անգամ ամիսներ անց։ Այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել»,- հայտնեցին ԱԳՆ-ից՝ հավելելով, որ շնորհավորանքներ ստացվել են նաև պաշտոնական այլ մակարդակներով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում