Դեռ թեկնածուների առաջադրմանը չենք հասել. Շաթիրյան

ՌՌոզա Խաչատրյան

Սահմանադրական դատարանի փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը: Ընդմիջմանը ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ թեկնածուների առաջադրմանը չեն հասել:

Ժամի 11-ից կրկին քննարկման թեմա է դարձել լրատվամիջոցներին աշխատակարգային նիստը լուսաբանելու հնարավորություն տալու թեման: Շուրջ 2 ժամ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթացել: Հիմա էլ ընդմիջում է: Թե ո՛ւմ թեկնածությունն է քննարկվում՝ Շաթիրյանը հրաժարվեց պատասխանել:

«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Գործնականում ինչ կունենանք, մի փոքր համբերեք՝ կտեսնենք: Երբ կառաջադրվեն թեկնածուներ, կլինեն ինքնառաջադրումներ կամ առաջադրումներ դատավորների կողմից, 9 դատավորներից յուրաքանչյուրը կկայացնի իր որոշումը»,- նշեց Շաթիրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում