Եվրահանձնաժողովի հետ համաձայնագրով COVID-19-ի դեմ պայքարի համար Հայաստանը կստանա 30 մլն եվրո

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

«Ձեր հաստատմանն եմ ներկայացնում «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր»-ը: Առաջին ֆինանսավորման այս համաձայնագիրը 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ է: Համաձայնագրով նախատեսված ամբողջ աջակցությունը տրամադրվել է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, ընդ որում՝ դրա 80 տոկոսը՝ 24 մլն եվրոն, տրամադրվելու է միանվագ մասհանմամբ համաձայնագրի ստորագրումից հետո՝ առանց որևէ հատուկ նախապայմանի: Հաջորդիվ տրամադրվելու է մնացած 6 մլն եվրոն՝ համաձայնագրի հատուկ նախապայմաններում սահմանված նպատակների ապահովման արդյունքում: Այս առումով սա բացառիկ ծրագիր է՝ ուղղված է COVID-19-ի դիմակայման նպատակով իրականացվող կառավարության հակահամաճարակային միջոցառումներին»,- նշեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Եվրամիության գործընկերների հետ քննարկվում է ևս երկու ծրագիր, որոնց վերջնական պայմանավորվածությունները կներկայացվեն մոտ ժամանակներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում