Դարի հարց մի՛ դարձրեք, անգամ օրվա հարց մի՛ դարձրեք. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

ՌՌոզա Խաչատրյան

Երեկ ՍԴ նոր նախագահ ընտրել չհաջողվեց, ընտրությունը փակ նիստում տեղի կունենա այսօր: ՍԴ անդամ, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկել որևէ մեկի հետ, բայց ենթադրում է, որ մյուս դատավորները միմյանց հետ քննարկումներ անում են:

«Դարի հարց մի՛ դարձրեք: Անգամ օրվա հարց մի՛ դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Նա ունի մեկ առաքելություն՝ ՍԴ բնականոն գործունեությունը ապահովելը: Հարցադրումը պետք է կատարվի՝ ով է, որ այն ավելի լավ կկատարի: Սա քաղաքական ընտրություն չէ, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ, և նույնիսկ անձերի պայքար սա չպետք է դիտարկել»,- ասաց Թովմասյանը:

ՍԴ նախկին նախագահը նշեց, որ քվեարկելիս առաջնորդվելու է երեք գործոնով՝ պրոֆեսիոնալ հատկանիշներով, մարդկային հատկանիշներով և վարչական, կազմակերպչական կարողությունները հաշվի առնելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում