ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ վարչապետի շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատակիցներին

ՀՀ վարչապետի շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատակիցներին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թ․ դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 5 աշխատակից՝

Թամարա Բաբկենի Գուրգենյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային
բժշկասանիտարական հսկիչ կետի պետ,

Աննա Վոլոդյայի Հարությունյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ,

Արման Սամվելի Ավետիսյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան,

Անահիտ Բունիաթի Զատիկյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար,

Նելլի Վոլոդիայի Աբրահամյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ։

Վարչապետի շնորհակալագրերի են արժանացել նաև տեսչական այլ մարմինների, առողջապահական ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում