ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը քննադատել է Բայդենի էներգետիկ ծրագիրը

Թրամփը քննադատել է Բայդենի էներգետիկ ծրագիրը

Իր զբաղվածությամբ հանդերձ, ԱՄՆ նախագահ Թրամփը չի մոռանում թիրախավորել նախագահի ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: Թրամփը քննադատել է Բայդենի էներգետիկ ծրագիրը՝ կանխատեսելով, որ դա կավերի երկիրը, հայտնում է BBC-ն:

«Մի քանի օր առաջ Բայդենը կրկնեց իր խոստումը` պահանջել ածխաջրածինների զրոյական արտանետում: Ըստ էության, սա նշանակում է, որ այլևս չի լինի նավթ, գազ, արդյունաբերություն»,- ասել է Թրամփը Փենսիլվանիայում կայացած իր ելույթի ժամանակ:

Օգոստոսին Դեմոկրատական ​​կուսակցության համագումարում հնչեցրած ծրագրային ելույթում Բայդենը ներկայացրել է իր տեսլականը, որը ներառում է տնտեսության խթանման միջոցառումներ, նոր աշխատատեղերի ստեղծում մեքենաշինության և, այսպես կոչված, մաքուր էներգիայի ոլորտում, նոր ծրագրեր երիտասարդների համար և խոշոր բիզնեսի հարկային արտոնությունների վերացում, որոնք ներդրել է Թրամփի վարչակազմը:

Հուլիսի կեսերին էլ Bloomberg բիզնես լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Բայդենը նպատակ ունի մինչև 2035 թվականը Միացյալ Նահանգներում օգտագործել մաքուր էներգիայի աղբյուրները, ինչի համար նա առաջարկում է չորս տարում կատարել 2 տրիլիոն դոլարի ներդրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում