Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՍԴ նախագահի ընտրությունը ԶԼՄ-ների համար փակ է լինելու. այն կտեսաձայնագրվի աշխատակազմի կողմից. Շաթիրյան

ՆՆարե Ոսկանյան

Այսօր մի քանի լրատվամիջոց դիմում-խնդրանքներով դիմել էին ՍԴ՝ աշխատակարգային նիստի լուսաբանման համար, սակայն ՍԴ-ն տևական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարել դիմում-խնդրանքի բավարարումը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ ՍԴ նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կամ ստորաբաժանումների կողմից: Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք այն տարածվելո՞ւ է, Շաթիրյանն ասաց.

«Ձեռնպահ կմնամ այս առնչությամբ միանշանակ գնահատականներ տալուց, բայց տեսաձայնագրվելու է»,- ասաց Շաթիրյանը՝ տեղեկացնելով, որ հարցը բավական երկար քննարկվել է:

«Շրջանառվեց աշխատակարգային որոշումների երկու նախագիծ: Առաջինը վերաբերում էր լրատվամիջոցների դիմումները բավարարելուն, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը. այս գաղափարը հավանության չարժանացավ: Երկրորդը վերաբերում էր աշխատակազմի կամ ստորաբաժանման կողմից նիստը տեսաձայնագրելուն. այս որոշումն արժանացավ հավանության»,- ասաց Էդգար Շաթիրյանը:

ՍԴ դատավորը տեղեկացրեց, որ բովանդակային քննարկում թե՛ ՍԴ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության մասով չի ծավալվել: Հայտնեց նաև, որ բոլոր դատավորները ներկա են եղել  աշխատակարգային նիստին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում