ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը. ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը հետաձգվեց

ՆՆարե Ոսկանյան

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում այսօր պետք է ընտրվեր ՍԴ նախագահ և փոխնախագահ, սակայն ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:

Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«Ըստ էության, ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը: Քննարկման առարկա են դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը լրատվամիջոցների կողմից. ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը:

Ամեն դեպքում, նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կամ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից»,- ասաց Շաթիրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում