ՄՄերի Եգորյան

Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին։

 

Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին՝ նախարար Պետրոսյանն առանձնահատուկ շեշտել է նրա՝ գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։
 
Անդրադառնալով Աննա Մազմանյանին՝ նախարար Պետրոսյանն ընդգծել է նորանշանակ տեղակալի մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան արդյունավետության նոր աստիճանի հասնել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

 

Նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակված նախարարի տեղակալներն իրենց գիտելիքով ու ներուժով կնպաստեն Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ կայուն զարգացմանը՝ իրենց վստահված ոլորտների արդյունավետ կառավարմամբ, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, հմտությունների և կարողությունների առավելագույն ներդրմամբ։
 
Նախարար Պետրոսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունում ընթացող կադրային բարեփոխումներն ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության առողջացմանն ու նպատակ են հետապնդում ձևավորել թափանցիկ աշխատաոճ, մասնագիտական կայուն համակարգ և կարգապահություն։
 
Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին վստահված է համակարգել գերատեսչության ԲՀՊՏ-ների 6 ՊՈԱԿ-ներ՝ կանոնակարգելով դրանց տնտեսական բաղադրիչները, գերատեսչության՝ վերոհիշյալ ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը և մի շարք խոշոր ծրագրեր։
 
Նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը համակարգելու է ՇՄՆ 4 վարչություններն ու 3 ՊՈԱԿ-ները, այդ թվում՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ՇՄՆ իրավական բլոկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում