ՆՆարե Ոսկանյան

ՍԴ ինը դատավորի կենսագրությունը. նրանցից մեկը կընտրվի ՍԴ նախագահ

ՍԴ ինը դատավորի կենսագրությունը. նրանցից մեկը կընտրվի ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ: ՍԴ ինն անդամից յուրաքանչյուրը կարող է և՛ ինքնաառաջադրվել, և՛ առաջադրել այլ թեկնածուի: 1lurer.am-ը ներկայացնում է ՍԴ 9 դատավորի կենսագրությունը:

Աշոտ Խաչատրյան

  • Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ)
  • 1987 թ. ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը
  • 1989-1993 թթ. - Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ
  • 1996-1999 թթ. - Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ:
  • 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում
  • 1987-1989 թթ. և 1990-1992 թթ.- ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ
  • 1992-2004 թթ. - ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ
  • 2004 -2010 թթ. - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ
  • 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ
  • 1993 թվականից մինչ օրս զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ
  • Իրավաբանական գիտությունների դոկտոր (1999 թ.), պրոֆեսոր (2004 թ.)
  • ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Եվրոպական համալսարանի և Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է
  • Ա. Խաչատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման մեկ և իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման մեկուկես տասնյակից ավել ատենախոսություններ
  • Հեղինակ է 100 և ավել գիտական աշխատանքների, այդ թվում` 5 մենագրությունների, 1 ուսումնական դասագրքի ու 2 գիտական զեկույցների

Երվանդ Խունդկարյան

  • Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում
  • 1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը
  • 1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար
  • 1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու
  • 1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական
  • 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր
  • 2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
  • 2008 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
  • 2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
  • 2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ
  • 2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ
  • 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ
  • 2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ
  • 2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ
  • 2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
  • 2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ
  • 2018 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
  • 2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով
  • 2020 թվականի հունվարի 25-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
  • 2017 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ
  • 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԱԺՈ-007-Ա որոշմամբ ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր
  • 1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
  • 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
  • 2017 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
  • 2020 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով

 Արևիկ Պետրոսյան

  • Արևիկ Պետրոսյանը ծնվել է 1972 թ. դեկտեմբերի 9-ին Լենինական քաղաքում
  • 1994 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև ուսանել է նույն համալսարանի ասպիրանտուրայում
  • 1994 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ
  • 1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները և գործունեության ուղղությունները» թեմայով
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է
  • Հեղինակ է երեք գիտական աշխատությունների և տասնյակ գիտական հոդվածների
  • 1994-1996 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ
  • 1996-1997 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ
  • 1997-1998 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
  • 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արձանագրային և թարգմանչական բաժնի վարիչի պաշտոնակատար, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ
  • 1999-2002 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 26.11.1999 թ. շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային կոչում։
  • 2002-2007 թթ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով
  • 2007 թ. հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով
  • 12.07.2007 թ. պարգևատրվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հուշամեդալով
  • 2007 թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
  • 2007 թ. (հունիս-նոյեմբեր) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • 2007 թ. նոյեմբեր - 2010 թ. հոկտեմբեր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
  • 2010 թ. (հոկտեմբեր-դեկտեմբեր) հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
  • 2010 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
  • 16.05.2012 թ. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից պարգևատրվել է «ԱՊՀ ՄԽՎ-20 տարի» մեդալով
  • Ունի մեկ դուստր

Արման Դիլանյան

  • Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում
  • 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը
  • 2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»
  • 21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ
  • 29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները
  • 03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը
  • 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր
  • 2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ)
  • 2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում
  • Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների
  • Ամուսնացած է, ունի երկու զավակ

Արաիկ Թունյան

  • Արաիկ Թունյանը ծնվել է 1966 թ. հունվարի 6-ին Ստեփանավան քաղաքում
  • 1984 - 1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում
  • 1991 թ. գերազանցությամբ ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը
  • 1995 թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
  • 2004 թ. ստացել է «Տնտեսություն և ձեռնարկատիրություն» թեմայով որակավորում Առեւտրի համաշխարհային կազմակերպության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտում(Եգիպտոս, Կահիրե)
  • 2007 թ. ստացել է «Եվրաինտեգրացում. սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներ» թեմայով որակավորում Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարությունում (Իտալիա, Տրիեստ)
  • 1999 - 2005 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ, տնտեսական օրենսդրության բաժնի պետ
  • 2000 թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2004 թ. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է
  • 2005 - 2007 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում
  • 2007 - 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը
  • 2014 թ. հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ
  • 2002 թ. շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի
  • Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է
  • Գիտական աշխատությունների հեղինակ է իրավունքի տեսության, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության և հողային իրավունքի բնագավառներում
  • Ամուսնացած է, ունի որդի և դուստր

Հրայր Թովմասյան

  • Ծնվել է 1970 թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում
  • 1977-1987 թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում
  • 1988-1990 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է
  • 1990-1995 թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան
  • 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում
  • 1996-1998 թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ
  • 1998-1999 թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ
  • 1999-2001 թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ
  • 2001 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար
  • 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում
  • 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է
  • 2001-2010 թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան
  • 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու
  • 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է արդարադատության նախարար
  • 2013-2015 թթ. եղել է Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
  • 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
  • 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով
  • 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (2013 թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով
  • 2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
  • 2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն)» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
  • 40-ից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է
  • Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի

Արթուր Վաղարշյան

  • Կրթություն՝ 1989 – 1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա, 1984-1989 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
  • Գիտական աստիճան, կոչում՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Գիտական ատենախոսության թեմա՝ 
  • թեկնածուական՝ «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)», (Судебная система Первой Республики Армения (1918-1920 г.г.) ԺԲ.00.01, ի.գ.թ., 1996 թ., ԵՊՀ
  • դոկտորական – «Հայաստանի առաջին հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» (Система государственной власти Первой Республики Армения (1918-1920 г.г.), ի.գ.դ., ԺԲ.00.01, 2013 թ., ԵՊՀ
  • Կարդացվող դասընթացներ՝ Պետության և իրավունքի տեսություն, Իրավունքի փիլիսոփայություն,Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, Իրավաբանական մանկավարժություն, Իրավաստեղծագործության հիմունքներ
  • Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն՝ 1993 - 1994 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
  • 1994 - 2002 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ
  • 2002 - 2005 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ
  • 2005-ից մինչ օրս ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
  • 1996 - 2004 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար,
  • 1996 - 2004 թթ. Համալսարանում իրականացվող բարեփոխումների իրավական կարգավորման հանձնաժողովի անդամ,
  • 2004 - 2014 թթ. ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի քարտուղար,
  • Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին՝ 2004 թ. մինչև օրս ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
  • 2014 թ. - մինչ օրս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Մասնակցությունը խմբագրակազմերին՝ «Պետություն և իրավունք» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «ԼՂՀ դատական իշխանություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների՝ 1997 թ. մինչև օրս ՀՀ Իրավաբանների միության անդամ
  • Պարգևներ/կոչումներ՝ ՀՀ նախագահի շնորհակալագիր
  • Լեզուներ՝ հայերեն (մայրենի), ռուսերեն, գերմաներեն
  • Ծառայությունը զինված ուժերում՝ 1981-1983 թթ. պահեստի սպա

Էդգար Շաթիրյան

  • 1996 – 2000 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցության դիպլոմով)
  • 2000 – 2002 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
  • 2002 – 2005 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ
  • Գիտական աստիճան՝ Իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ
  • 30.09.2002 – 12.10.2005 թթ. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ
  • 1.09.2004 – 1.02.2006 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
  • 1.02.2006 – 1.04.2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ
  • 1.04.2010-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
  • Կարդացվող դասընթացներ՝ Ֆինանսական իրավունք, Սահմանադրական իրավունք, Տեղեկատվական իրավունք
  • Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ Սահմանադրական իրավունք, Ֆինանսական իրավունք
  • Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն
  • Մասնագիտական անդամակցություն՝Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
  • ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար

Վահե Գրիգորյան

  • 1992 - 1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում
  • 2008 - 2010 թվականներին սովորել է Նոթինգհեմի համալսարանում՝ ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի գիտական կոչում
  • 1997 թվականի հունիսի 20-ից - 1998 թվականի դեկտեմբերը ծառայել է Հայաստանի զինված ուժերում
  • 1997 թվականի հուլիսի 28-ին, բանակ զորակոչվելուց մեկ ամիս հետո ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրամանով նշանակվել է սկզբում ԼՂՀ զինվորական դատախազության հատուկ բաժնի օգնական, այնուհետև՝ ԼՂՀ կայազորի դատախազություններում քննիչ և զինվորական դատախազի օգնական
  • 2001 թվականից մինչև Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ 
  • 2013 թվականի ապրիլից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբան (փաստաբան) և իրավական խորհրդատու է
  • 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի փետրվարը եղել է Եվրոպական Խորհրդի միջազգային իրավունքի փորձագետ
  • 2008 թվականից մինչև 2019 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ
  • Մասնագիտական մակարդակով տիրապետում է անգլերենին և ռուսերենին, բազային իմացության չափով՝ ֆրանսերենին և գերմաներենին
  • 2019 թվականի մայիսի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ-ին էր ներկայացրել Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի թեկնածությունը: 2019-ի հունիսի 18-ին Ազգային ժողովը ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին
  • Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում