ՆՆարե Ոսկանյան

ՍԴ դատավորներից ինն էլ առնվազն տեսականորեն կարող են հավակնել թե՛ ՍԴ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոններին. Շաթիրյան

ՍԴ դատավորներից ինն էլ առնվազն տեսականորեն կարող են հավակնել թե՛ ՍԴ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոններին. Շաթիրյան

«Ինձ համար, առնվազն տեսականորեն, Սահմանադրական դատարանի դատավորներից ինն էլ կարող են հավակնել թե՛ ՍԴ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոններին»,- հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ ՍԴ աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է Սահմանադրական դատարանի թե՛ նախագահ, թե՛ փոխնախագահ:

Անդրադառնալով հարցին, թե չընտրվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝  հրաժարվեց աշխատել այնտեղ, արդյոք նույն սկզբունքո՞վ է եկել ՍԴ, Շաթիրյանն ասաց՝ այդ հարցն առանձին շրջանակներ են շահարկում և այսօր էլ շարունակում են նույնն անել:

«Նախորդ գործընթացի դեպքում գիտեք, որ մինչև այդ պաշտոնում առաջադրվելը ես առնվազն 4 տարի և ավել պաշտոնավարել էի իրավանախորդ մարմնում, իսկ տվյալ պարագայում իրավիճակը սկզբունքորեն այլ է»,- մեկնաբանեց Շաթիրյանը:

ՍԴ դատավորի խոսքով՝ ի սկզբանե դատարանի շենք է մուտք գործել կառուցողական դրական տրամադրվածությամբ, և իր խնդիրն է անել ամեն ինչ, որ դատարանը հնարավորինս արագ անցնի իր բնականոն աշխատանքին: Շաթիրյանի խոսքով՝ ՍԴ-ում կուտակված են բազմաթիվ գործեր, դիմումներ, որոնց պետք է ընթացք կամ լուծում տրվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում