ՄՄարիամ Մխիթարյան

Պետք է կանխել սառը պատերազմը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև. Գուտերեշ

Պետք է կանխել սառը պատերազմը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հորդորել է խուսափել նոր սառը պատերազմից՝ այս անգամ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև: Կազմակերպության ղեկավարը հիշեցրել է շարունակվող առևտրային պատերազմի և կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկու պետությունների հարաբերությունների սրման մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գլխավոր ասամբլեա ուղարկած իր տեսահոլովակում Չինաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեկ անգամ ևս մեղադրել է կորոնավիրուսի մասին դավադրություն կազմակերպելու և կեղծ տեղեկություններ տարածելու համար: Միացյալ Նահանգները վիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, առաջատարը և՛ վարակի, և՛ մահվան դեպքերով:

Իր հերթին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը շահագրգռված չէ հակամարտությունների սրմամբ և ազդեցության ոլորտների ստեղծմամբ, իսկ համաճարակի դեմ ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությանը կհատկացնի 50 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր տեսաելույթում աջակցություն է հայտնել ԱՀԿ-ի ջանքերին, կոչ է արել հզորացնել կազմակերպությունը և «վերացնել բժշկության ոլորտում երկրների միջև գործընկերության խոչընդոտները»: Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութն անվճար տրամադրել ՄԱԿ-ի անձնակազմին: Իսկ ապագայում, նրա խոսքով, անհրաժեշտ է ապահովել բոլոր երկրների քաղաքացիների հասանելիությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում