Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ԹԹերեզա Կասյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին  ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև փոխգործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին։

«Քննչական կոմիտեի գործունեության ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ Իտալիայի գործընկերների աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է ՀՀ  քննչական կոմիտեի վարույթում քննված գործերով Իտալիայի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարմամբ ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովել մի շարք քրեական գործերով իրականացվող նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Կողմերն անդրադարձել են նաև 2020 թ. մարտին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանության ֆինանսական գվարդիայի կցորդ, գեներալ Մաուրիցիո Մուսկառայի՝ ՀՀ քննչական կոմիտե կատարած այցին, ինչի արդյունքում մշակվել է Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որի ստորագրումը համավարակով պայմանավորված հետաձգվել է:

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրելու՝ երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում