«Լուրերը»՝ առաջատար լրատվական ծրագրերի եռյակում

ԿԿարմեն Ղուկասյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմել է 2020 թվականի երկրորդ եռամսյակի հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստածրագրերի կառուցվածքն՝ ըստ ժանրերի:

Բովանդակային վերլուծության են ենթարկվել առաջատար հեռուստաընկերությունների բարձր վարկանիշի, հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների լրատվական ծրագրեր, պաշտոնական լրահոս, թոք շոուներ, ֆիլմեր, սպորտային իրադարձություններ, մանկական, ժամանցային, քաղաքական և այլ հաղորդումներ:

2020 թ. երկրորդ եռամսյակի լավագույն 10 հեռուստածրագրերի վարկանշային աղյուսակում Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագիրը պատվավոր եռյակում է:

«Քաղաքական հաղորդումներ, թոք-շոուներ» ժանրի հեռուստածրագրերի թվում երկրորդ հորիզոնականում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումն է: Ներառվել են նաև «Հանրային քննարկումը», «Սպասիր ինձ, Հայաստան»-ը, «Կապրենք, կտեսնենք»-ը, «Հրապարակում»-ը:

Հանրային հեռուստաընկերությունն առաջատար է «Մանկական ծրագրեր, հաղորդումներ, մուլտֆիլմեր» բաժնում հեռարձակվող հաղորդումների քանակով: Եվ այսպես, ցանկում ներառվել են «Փոքրիկ իշխանը», «Զընգ-Զընգ փերին», «Առյուծ արքան», «Խիզախ արքայադուստրը», «Նեմոյի արկածները», «Հովսեփ. Երազների թագավորը», «Հեքիաթ հայելու մասին»-ը:

«Պաշտոնական լրահոս»-ում տեղ են գտել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Խորհրդարանական շաբաթը» և «Վետերանների պատվո երթ»-ը:

«Վավերագրական ֆիլմեր»-ի թվում տեղ են գտել «Սուսերով պար»-ը, «Երևանի լուսանկարչությունը», «Հիշողության կացարան»-ը, «Ֆիլմ՝ ֆիլմի մասին, Անատոլիական պատմություն»-ը:

«Սպորտային իրադարձություններ»-ում հայտնվել է Հանրային հեռուստաընկերության երկու հաղորդում՝ «Մանկական լիգան» և «Մեր ֆուտբոլը»:

«Գեղարվեստական ֆիլմեր» բաժնում ներառվել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Խոստում» ֆիլմը:

2020 թ. երկրորդ եռամսյակի լավագույն հեռուստասերիալների թվում ներառվել է նաև «Անատոլիական պատմություն»-ը:

«Լավագույն երաժշտական-ժամանցային հաղորդումներում» տեղ է գտել նաև Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ 2020. Լուսարձակի՛ր, Եվրոպան»:

«Խոհանոցային շոուներ և հաղորդումներ» լավագույն ծրագրերի թվում է նաև «Պատրաստենք միասին»-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում