ԿԿարմեն Ղուկասյան

COVID-19-ի դեմ պայքարի համար ՀՀ առևտրային բանկերն իրականացրել են շուրջ 260 մլն դրամի աջակցության ծրագրեր

COVID-19-ի դեմ պայքարի համար ՀՀ առևտրային բանկերն իրականացրել են շուրջ 260 մլն դրամի աջակցության ծրագրեր

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ ՀԲՄ-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Վերջիններս ներկայացնում ենք հետևյալ խմբավորմամբ՝

  1. վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում.
  2. մասնակցություն Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին.
  3. բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր:

Հիշեցնենք, որ 2020 թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

ԿԲ-ի և առևտրային բանկերի համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ և կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

Վարկային արձակուրդներ

Մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները: 

Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին

Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաև ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։ 

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր
 

COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում