Իրավախախտումների 14 դեպքով հաշվարկվել է մոտ 6 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի սեպտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 600․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 3․639․912 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․830․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 42․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 3․597․162 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 930․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Պետական փորձաքննություններ
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ ( 672․300 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 765․000 ՀՀ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում