Յուրաքանչյուր ուժ իր օրակարգն ունի . ԼՀԿ-ն չի միանա ընդդիմության հանրահավաքին

ՌՌոզա Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չէ ԲՀԿ, «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հրավիրած հանրահավաքից: 

Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ պատգամավորն ասաց, որ համագործակցում են տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախագծեր իրականացնում, եթե օրակարգերը համընկնում են: «Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ուժ հանրահավաք է կազմակերպում»,- նշեց Մարուքյանը:

Եթե հանրահավաքի ժամանակ հնչի կառավարության հրաժարականի պահանջ, խմբակցությունը կմիանա՞ հարցին ի  պատասխան Մարուքյանը նշեց, որ եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմփիչմենթի գործընթաց:

«Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը, «Լուսավոր Հայաստանը» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի: Եվ եթե պետք լինի մեր նախաձեռնած հարցի շուրջ կոնսոլիդացիա, մենք կնախաձեռնենք հանդիպումներ: Իշխանության հրաժարականի կոչերն էլ պետք է ունենան հստակ կառուցվածք»,- նշեց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում