Ալիևի հայտարարություններն ինձ համար վստահելի աղբյուր չեն. Մարուքյան

ՄՄերի Եգորյան

Ալիևի հայտարարություններն ինձ համար աղբյուր չեն, որին կարող եմ վստահել և հետևություներ անել: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Նա նշեց, որ Հայաստանում արցախյան հիմնախնդիրը միշտ քննարկումների, նաև տարբեր շահարկումների առարկա է եղել, բայց Հայաստանում, ըստ Մարուքյանի, չի եղել մի իշխանություն, որը պատրաստ է եղել գնալու ոչ հայանպաստ լուծման: «Երբ կլինի փաստաթուղթ, որով կառաջարկվի այդպիսի լուծում, այդ իշխանությունն անմիջապես կհեռացվի իշխանությունից»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները վաղ թե ուշ վերականգնվելու են, այլընտրանքը պատերազմն է: «Այլ բան է, որ հուլիսյան մարտերից հետո մենք կարողանանք ամրապնդել ապրիլյանից հետո մեր ունեցած մոտեցումները, դրանք բերել օրակարգ, այսինքն՝ այն, ինչ այն ժամանակ չի արվել»,- ընդգծեց պատգամավորը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում