Եթե մանդատը վայր դնելու մասին բոլոր լուրերը ճիշտ լինեին, «Իմ քայլի» ցուցակը սպառված կլիներ. Գրիգորյան

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում հերքեց տեղեկությունը, որ պատրաստվում է վայր դնել մանդատը և աշխատանքի անցնել արդարադատության նախարարությունում՝ փոխնախարարի պաշտոնում: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն պատգամավորներ, որոնք պատրաստվում են վայր դնել մանդատը՝ կապված ՍԴ դատավորների ընտրության հետ, Գրիգորյանն ասաց, որ խմբակցությունում, բացի աշխատանքային գործընթացից, այլ բան չի կատարվում:

«Եթե կլինեն պատգամավորներ, որոնք նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, կարծում եմ՝ իրենք պետք է մեկնաբանեն և պատճառներն ասեն: Իրականում եթե հետևենք մամուլին, հենց մեր գործունեության սկզբից տարատեսակ նման  տեղեկություններ հրապարակվում են, և եթե բոլորը համապատասխանեին իրականությանը, հիմա երևի «Իմ քայլի» նախընտրական ցուցակը սպառված կլիներ»,- ասաց Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում