ԼԼիլիթ Սեդրակյան

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:

Զրուցակիցները քննարկել են «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակացույցին ավարտելու հարցը։

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում