ԼԼիլիթ Գասպարյան

Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Այսօր ձեր երկիրը վստահորեն շարժվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական առումով կայուն զարգացած պետություն կառուցելու ուղղությամբ: Հղում եմ իմ ջերմ բարեմաղթանքները Հայաստանին, որը Դուք գլխավորում եք, մաղթում հետագա դինամիկ զարգացում և բարգավաճում։

Հատկապես ուրախ եմ, որ Նուր-Սուլթանը և Երևանը զարգացնում են արդյունավետ համագործակցություն՝ հիմնված բարեկամության և փոխըմբռնման վրա: Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում