ՄՄարիամ Մխիթարյան

Աֆրիկան ձգտում է մշտական անդամի տեղ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Աֆրիկան ձգտում է մշտական անդամի տեղ ունենալ ՄԱԿ-ի ԱԽ-ում

«Հարավային Աֆրիկան ​​խնդիր է դրել ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ անցկացվելիք հոբելյանական հանդիպումներն օգտագործել կասզմակերպության, մասնավորապես, նրա Անվտանգության խորհրդի բարեփոխումները խթանելու համար»,- ասել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահի կարծիքով՝ ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող մայրցամաքը պետք է մշտական ​​ներկայացուցչություն ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա անհրաժեշտ է, ի թիվս այլ հարցերի, գլոբալ առողջապահական խնդիրները լուծելու, պատերազմները կամ բնական աղետները կանխելու համար:

Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի մշտապես գործող ​​կառույց է, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Այն բաղկացած է հինգ մշտական ​​անդամ երկրներից՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ինչպես նաև տաս ժամանակավոր պետություններից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում